Կին պատգամավորները կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացնում
Նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում։
«Թե ինչու ենք Ասպրամ Կրպեյանի հետ կարմիր փուչիկներքվ շրջում քաղաքում ու ինչ կապ ունեն դրանք վաղը ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ, կպատմենք քիչ հետո»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինե Վարդանյանը։
Կին պատգամավորներին Կասկադում հանդիպել ու կարմիր փուչիկների խորհրդի մասին պատմել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը.
«Նրանք վաղվա հանրահավաքի վերաբերյալ իրազեկման ակցիա էին անում, իսկ այս փուչիկները խորհրդանշում են էն բայրաքթարները, որոնք ամեն պահի կարող են պայթել օրինակ` նույն կասկադի գլխին (չնայած Ջերմուկն էլ Երևան ա էլի):
Ներքին վստահություն ունեմ, որ մինչև Կասկադում ռումբ ընկնելը մենք էլի պատրաստ ենք լինելու կռվելու, բայց այս անգամ` արդար պատերազմում»։