Փաշինյանի անվտանգության աշխատակիցները Panorama.am-ին թույլ չեն տվել տեսանկարահանել Օհան Դուրյանի արձանի բացումը
Մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Ազատության հրապարակում բացվեց դիրիժորի հուշարձանը։
Ու քանի որ բացման արարողությանը մասնակցում էր Փաշինյանը կնոջ ու թիմակից պաշտոնյաների հետ, նրա անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին Panorama.am-ի օպերատորին տեսանկարահանել միջոցառումը՝ պատճառաբանելով, որ հավատարմագրված ԶԼՄ-ների ցանկում Panorama.am-ի անունը չկա։
Սա այն պարագայում, երբ վարչապետի աշխատակազմը նախապես չի տեղեկացրել միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրվելու անհրաժեշտության մասին։
Ինչևէ, խմբագրության աշխատակիցը տեսանկարահանել է մեծանուն դիրիժորի արձանը պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումից հետո։
Լուսանարները՝ ֆոտոլուրի։
Հարակից հրապարակումներ`
- Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել մեծատաղանդ դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին
- Երևանում այսօր հրաժեշտ կտան Օհան Դուրյանին
- Կնշվի Օհան Դուրյանի 87-ամյակը