Արմավիրում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր
Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Չ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․), ինչի հետևանքով «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «GAZel» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։
Փրկարարները «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ն․ Կ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Տուժածներ Գ․ Գ․-ն (2002 թ.), Ֆ․ Ռ․-ն (2002 թ.), Պ․ Ե․-ն (2003 թ.), Զ․ Լ․-ն (2007 թ.), Կ․ Ա․-ն (2004 թ.), Հ․ Մ․-ն (1996 թ.) և Խ․ Խ․-ն (1999 թ.) տեղափոխվել են Արմավարի ԲԿ, որտեղից Հ․ Մ․-ն և Խ․ Խ․-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրում ավտովթարի հետևանքով 7 տուժածից 2-ը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են Երևան. ԱՆ
- ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան