Ռուբեն Վարդանյանը նշանակվեց
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) արտաքին գործերի նախարար.
4) գյուղատնտեսության նախարար.
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8) քաղաքաշինության նախարար.
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
· պետական վերահսկողական ծառայության պետի,
· կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
· նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
· պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
· պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
· ջրային կոմիտեի նախագահի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են․ Բեգլարյան
- Ռուբեն Վարդանյան. Այս ամենն անհետևանք չի մնա Ադրբեջանի համար
- «Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը
- Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով․ Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին