Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սա է ազգային մեր կառույցների վիճակը
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է Հայաստանի իշխանություններին ուղղված Գերագույն հոգևոր խորհրդի կոչին։
Նա գրում է.
«Վստահ եմ՝ Հայաստանի իշխանություններն անպայման կլսեն Գերագույն հոգևոր խորհրդի կոչը և կվերացնեն ներազգային բաժանարար գծերը, կդադարեցնեն խտրական մոտեցումներն ու ազգային բոլոր ուժերին կներգրավեն բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու գործին...
Թե բա՝ ողջունում ենք միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։
Հիշեցնում եմ՝ այս ամենը Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից եմ մեջբերում((((: Տեսնես գոնե գիտե՞ն, թե ինչ ծրագրեր ունի այդ միջազգային հանրությունը Հայաստանի ու Արցախի մասով:
Սա է ազգային մեր կառույցների վիճակը: Ու քանի դեռ ազգային ինստիտուտներն այս վիճակում են, Հայաստանի հույսը լավագույն դեպքում տարբեր անհատներն են լինելու: Կամ էլ դրսի ուժերը, որն ինքնին մեկ այլ աղետ է:
Ի՞նչ ասեմ, սիրելի հայրենակիցներ: Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել: Գոնե վաղվա հանրահավաքը մարդաշատ լինի: Առանց չափազանցության եմ ասում՝ այդ հանրահավաքը մեր պետականության պահպանման վերջին շանսերից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհրդի կոչը՝ Հայաստանի իշխանություններին
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան