ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրները կարող է շուտով հանդիպեն
Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը։ Ռիա Նովոստիին ասել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։
«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է շուտով կայանալ, չի բացառվում՝ նոյեմբերին»։ Հանդիպման վայրը դեռ որոշված չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան