Ահազանգ. Հայկական դրամի աննախադեպ արժևորումը լուրջ հարվածի տակ է դրել ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին և ստարտափներին
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դիմել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ կառավարություն։
«Կից նկարում դեպի ԱՄՆ և Արևմտյան Եվրոպա ՏՏ ծառայութնուններ և պրոդուկտներ արտահանող հիմնական երկրների ազգային արժույթների այս տարվա դինամիկան է ԱՄՆ դոլարի հանդեպ։ Ինչպես երևում է բոլորը բացի ՀՀ դրամից արժեզրկվել են։
2022 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայկական դրամի աննախադեպ արժևորումը լուրջ հարվածի տակ է դրել ՏՏ ոլորտի արտահանող ընկերություններին և ստարտափներին, քանի որ պայմանագրերի մեծ մասը երկարաժամկետ են և կնքվում են ԱՄՆ դոլարով։
Մի շարք ընկերություններ գնացել են կրճատումների կամ առհասարակ փակվել են, որոնցից շատերը տարիներով աշխատող կայուն բիզնեսներ են հանդիսացել։
ՀՀ կառավարության ներկայիս դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ լուրջ ու անդառնալի հետևանքների է հանգեցնելու, այդ թվում՝ մասնագետների արտահոսք, կրթական ռիսկեր, հարկաբյուջետային ռիսկեր և այլն։
Գիտակցելով, որ խնդիրը ժամանակավոր բնույթ ունի՝ ՀՀ կառավարությունից ակնկալում ենք կարճաժամկետ լուծում մինչև իրավիճակի վերջնական կարգավորումը։ Համապատասխան առաջարկը ներկայացված է e-draft հարթակում Էկոնոմիկայի նախարարության կողմից (հղումը մեկնաբանություններում)։
Հ.Գ. ՀՀ ՏՏ համայնքի ներկայացուցիչներին խնդրում ենք կիսվել այս գրառումը, որ այն տեղ հասնի պատկան մարմիններին և ստիպի հրատապ քայլեր ձեռնարկել ոլորտը կայունացնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան