Մեդվեդևը բացատրել է, թե ինչի է ուզում հասնել Ռուսաստանը Ուկրաինայում
Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում՝ «իր հողն ու իր ժողովրդին» պաշտպանելու համար: News.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Իր Թելեգրամ ալիքում նա ընդգծել է, որ Ռուսաստանը հարուստ երկիր է և օտար տարածքների կարիք չունի, բայց Ուկրաինան իրենն է։
«Ինչի՞ համար ենք մենք պայքարում։ Ռուսաստանը հսկայական և հարուստ երկիր է։ Մեզ օտար տարածքներ պետք չեն, մենք ամեն ինչ բավականաչափ ունենք։ Բայց կա մեր հողը, որը մեզ համար սուրբ է, որի վրա ապրել են մեր նախնիները և որի վրա այսօր ապրում է մեր ժողովուրդը։ Եվ որը մենք ոչ մեկին չենք տա։ Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին։ Մենք պայքարում ենք մեր ողջ ժողովրդի, մեր հողի, մեր հազարամյա պատմության համար»,- գրել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով՝ բանակը պայքարում է նրանց դեմ, ովքեր ատում են Ռուսաստանը, արգելում են ռուսաց լեզուն, հավատն ու արժեքները, ժխտում ցանկացած բարոյականություն։ Միաժամանակ որոշ գործընկերներ ռազմական գործողության մասին հայտարարությունից հետո երես թեքեցին նաև Ռուսաստանի Դաշնությունից։ Մեդվեդևը մաղթել է, որ «նրանց ոսկորները փտեն օտարության մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան