Իրանի նախագահը կոշտ է արձագանքել Բայդենի՝ Իրանը «ազատագրելու» մասին հայտարարությանը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Իրանը «ազատագրելու» խոստմանը, ասել է, որ Թեհրանը դա արել է 43 տարի առաջ։ Իրանի նախագահի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է այլևս ձեզ գերի չընկնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով իսլամական հեղափոխության կողմնակիցների առաջ։
1979 թվականի փետրվարի 11-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը։ Երկրում իշխանությունն անցավ հոգևորականների ձեռքը՝ Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։ 1979 թվականի գարնանը տեղի ունեցավ հանրաքվե։ Բնակչությունը քվեարկեց Իրանում Իսլամական Հանրապետության ստեղծման օգտին՝ ողջ իշխանությունը կենտրոնացած էր հոգևորականների ձեռքում, իսկ Խոմեյնին դարձավ երկրի ղեկավարը՝ նրա հոգևոր առաջնորդը։ Նրա մահից հետո այդ պաշտոնը ստանձնեց նրա իրավահաջորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կալիֆորնիայում, հայտարարել էր Իրանը «ազատագրելու» մտադրության մասին։ Նա անմիջապես ավելացրել է, որ երկիրն «ինքն իրեն կազատագրի»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում անկարգությունները ծրագրել են օտարերկրյա հետախուզական ծառայությունները
- Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Արևմուտքը կանգնած չէ Իրանում ընթացող անկարգությունների հետևում
- Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
- Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ինը եվրոպացի է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին