Լիտվան և Լեհաստանը պայմանավորվել են համատեղ արտակարգ զորավարժություններ անցկացնել
Լիտվան և Լեհաստանը պայմանավորվել են համատեղ անցկացնել նախօրաք չհայտարարված զորավարժություններ և փոխանակել հետախուզական տեղեկատվություն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռայմունդ Անջեյչակի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Լիտվայի բանակի հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսը։
«Մենք նախատեսում ենք արտակարգ զորավարժություններ անցկացնել, որի ընթացքում կստուգվի ինտեգրալ տարածքների պաշտպանության համար ստորաբաժանումների պատրաստվածությունը»,-ասել է նա՝ չմանրամասելով վարժանքների բնույթը։
Կողմերը պայմանավորվել են նաև հետախուզական տեղեկություններ փոխանակել։
«Նման փոխանակումները, որը չափազանց կարևոր է Լիտվայի համար, առաջին տարին չէ որ անցկացվում են, այն կշարունակվի նաև ապագայում»,-ասել է Ռուպշիսը։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը սկսեց փշալարերով ցանկապատվել Ռուսաստանից
- Լիտվայի ՊՆ-ն մինչև տարեվերջ Կիևի պատվերով կվերանորոգի 12 ինքնագնաց հաուբից
- Լեհաստանում վախեցել են ՄԻԱՎ-ով հիվանդների ռեկորդային թվից. ո՞րն է պատճառը
- Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ռուսների մուտքը ԵՄ պետք է արգելվի