Կիևում 450 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրականության
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքում 450 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրականության, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին։ Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է մնալ ծանր ուկրաինական էներգահամակարգի գերծանրաբեռնվածության պատճառով, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այսօր առավոտվա դրությամբ 450 հազար սպառող, այսինքն՝ բնակարան Կիևում, հոսանքազրկված է։ Սա մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին։ Դիմում եմ մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ հնարավորինս խնայեք էլեկտրաէներգիան, քանի որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ»,- գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։
Ըստ նրա՝ անջատումները տեղի են ունենում երկրի էներգահամակարգի կենտրոնական հանգույցի գերբեռնվածության պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա