Հունաստանը չի ճանաչելու նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ
Հունաստանը երբեք չի ճանաչի նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ: Այդ մասին հինգշաբթի օրը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սաքելարոպուլուի հայտարարությունները տարածել է նրա մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ հինգշաբթի իր ներկայությունը Կիևում վկայում է ուկրաինացի ժողովրդին Հունաստանի անբաժան աջակցության և համերաշխության մասին։
«Վստահեցնում եմ ձեզ, որ մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Մեր դիրքորոշումը հստակ է և անսասան. միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը ռազմական ուժի կիրառմամբ և անջատման միակողմանի գործողություններով անընդունելի է»,-ասել է Սաքելարոպուլուն:
Նախագահն ասել է, որ չնայած տնտեսության վրա զգալի բացասական ազդեցությանը, Հունաստանն աջակցել է և ամբողջությամբ իրականացնում է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների բոլոր փաթեթները։
«Մենք անվերապահորեն պաշտպանեցինք Եվրախորհրդի որոշումը՝ Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու մասին, ուղարկեցինք մարդասիրական օգնություն, ինչպես նաև պաշտպանական տեխնիկա: Մենք ունենք Ալեքսանդրապոլիսի նավահանգիստը, որը տրանսպորտային հանգույց է դաշնակիցների համար, ովքեր ցանկանում են օգնություն ապահովել Ուկրաինային: Եվ մենք անմիջապես արձագանքեցինք տասնյակ հազարավոր Ուկրաինայի քաղաքացիների կարիքներին, որոնք ապաստան են խնդրել մեր երկրում»,-ասել է Սաքելարոպուլուն:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան անհանգստացած է Հունաստանի՝ Գերմանիայից 4 մլրդ եվրոյի սպառազինություն ձեռք բերելու փաստով
- ԱՄՆ-ն և Հունաստանը քննարկել են վերջինիս տարածքում Վաշինգտոնի ռազմական ներկայության ընդլայնման հարցերը
- Անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Հունաստանի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա