«Հրապարակ». ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որևէ մեկն այլևս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։ Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի։
Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։ Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայնով ավելացել են Վաղարշակ Հակոբյանի, Գևորգ Պապոյանի և մի քանիսի քվեները։ Մեզ ասացին, որ նախապես առաջարկվել է հաշվարկն իրականացնել թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ, սակայն կազմակերպչական թիմը՝ Սուրեն Պապիկյան-Արփի Դավոյան զույգի գլխավորությամբ, չի համաձայնել։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու, որովհետև կանոնակարգը թույլ չի տալիս ինքնաբացարկ հայտնած անդամների փոխարեն նորերին մեխանիկորեն մտցնել։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը և իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի և էլի մի քանիսի վիճակն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա