Պատերազմի պատճառով 2021թ.-ին 2020 թ.-ի համեմատ ընդամենը 0,4% ծնելիության աճ ենք ունեցել.Դավիթ Խաչատրյան
«2021 թ.-ի առաջին կիսամյակում, մասնավորապես՝ մինչև մայիս ամիսը, այսինքը՝ մինչև պատերազմը, հղիացածների մասով նախորդ տարվա հետ համեմատած ծնելիության բավականին մեծ աճ ունենք՝ մինչև 8-9 %, բայց պատերազմի ընթացքում և դրանից հետո անկումն էական է եղել ՝ 2021թ.-ի և 2020 թ.-ի միջև ընդամենը 0,4% ծնելիության աճ ենք արձանագրել»,-Աժ-ում 2023 թ. ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նրա հիմնավորմամբ՝ պատերազմների ընտաթացքում և դրանից անմիջապես հետո ծնելիության անկում է նկատվում, բայց որոշակի ժամանակ անց այդ աճը շատ ավելի կտրուկ է լինելու:
Փոխնախարարը հայտնեց, որ հետաքրքիր փաստ է արձանագրվել՝ փոխվել է ծնելիության կառուցվածքը և ենթադրեց, որ այն նախարարության իրականացրած ծնելիության խթանման ծրագրերի արդյունք է:
«Երրորդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր ծնվածների թվում աճել է, բայց առաջինինը և երկրորդինը սկսում է նվազել, այս փաստը պետք է օգտագործել ծնելիության խթանման ռազմավարության մեջ»,-ասաց փոխնախարարը:
Հանձնաժողովների համատեղ նիստը համանախագահող ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծում հղիության և ծննդաբերության օրերի ելքային հաշվարկներում նախորդ տարիներին ամրագրված է եղել 1,4 մլն. օր, 1.5 մլն., 1.7 և 1,8 մլն օր, իսկ 2023թ.-ի համար կանխատեսվում միանգամից 4.7 մլն. օր:
Դավիթ Խաչատրյանը խոստացավ ճշտել ելքային ցուցանիշի նման կտրուկ փոփոխության պատճառը՝ չբացառելով, որ այն կարող է տեխնիկական վրիպակ լինել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան