ՌԴ-ում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որոնցից 49 հազարը մարտական առաջադրանքներ է կատարում. Պուտինը
Հատուկ ռազմական գործողության շրջանակներում մոբիլիզացվածների մեծ մասը ներկայումս վերապատրաստում է անցնում: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար մոբիլիզացված ռուսաստանցիների թիվը հասել է 318.000-ի կամավորների շնորհիվ։
«Արդեն ունենք 318 հազ. մոբիլիզացված։ Ինչո՞ւ 318 հազար, որովհետև կամավորները գալիս են, նրանց թիվը չի նվազում»,- ասել է Պուտինը։
Նախագահի խոսքով՝ ռուսական զորքերում արդեն մարտական առաջադրանքներ է կատարում 49 հազար մարդ, մնացածները վերապատրաստվում են։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ակցիաների 1300 մարդ է ձերբակալվել
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան