Ռուբեն Մխիթարյան. Աննան արթնացնում է վարդուշներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումներին, գրում է.
«Ի՞նչ է անում Աննան:
Իր ֆեյսբուքային ակտիվությամբ արթնացնում է վարդուշներին, քանզի շուտով իրենց լայքերի, քոմենթների ու «անվերապահորեն սաթարում ենք»-ների կարիքն են ունենալու:
Հ.Գ. Ի դեպ, սրանք լի ու լի օգտագործում են ժամանակակից պրոպագանդայի տեխնոլոգիական բոլոր միջոցները՝ սոց.ցանցերից մինչև youtube և դա անում են շատ հմուտ ու էֆեկտիվ:
Ընդդիմությունը սահմանափակվում է ֆեյսբուքյան անօգուտ խմբերի ստեղծմամբ և անէմոցիա հոլովակների պատրաստմամբ: Ժամանակակից ագիտացիայի ՈՉ ՄԻ իրական դետալ չի օգտագործվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան