Դո՛ւրս եկեք և մերժե՛ք Արցախը մերժողին․ Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Վաղը՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին դուրս եկեք ֆրանսիական հրապարակ և մերժեք բոլոր նրանց, ովքեր Արցախը համարում են ադրբեջան...
Դուրս եկեք և սեփական պատմությունն ուրացողներին հիշեցրեք, որ երբ Արցախը հիշատակվում էր ուրարտական սեպագրերում և հունական աղբյուրներում, ադրբեջան կոչվող միավոր չկար և չէր կարող լինել...
Դուրս եկեք և վերահաստատեք, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի Հաբանդ գավառում, երբ 4-րդ դարում հայոց քահանայապետ Գրիգոր Լուսավորիչը հիմնադրում էր Ամարասի եկեղեցին, իսկ ավելի ուշ Հայոց երկրամասում իշխում էին Առանշահիկները, ադրբեջան կոչվող պետություն, անգամ, պատմության արգանդում չկար...
Դուրս եկեք և փրկեք դարեր անց վերածնված և արդեն 30 տարուց ավելի անկախության ճանապարհ անցնող հայկական երկրորդ պետականության բեկորները...
ԴՈւՐՍ ԵԿԵՔ և մերժե՜ք Արցախը մերժողին, քանի դեռ ամեն ինչ չէ կորսված...»։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 7-ից օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքը միասնական լինելու, Արցախ աշխարհի, մեր Հայաստանի մասին է. Վարդևանյան
- Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
- Սա է նախկինների և ներկանների տարբերությունը․ Սենոր Հասրաթյան
- Միասնական կամքով փորձել նորից վերականգնել հաղթող հայի աղավաղված պատիվն ու հեղինակությունը․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Իսկ ամբոխի վերջին հանգրվանը անհասցե գերեզմանն է
- Այսօր ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան