Վարդան Ոսկանյան. Ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Որպեսզի պարզ և հասկանալի դառնա մի կողմից Հայաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միավորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջև հնարավոր հարաբերությունների ապագան, կա մի պարզ բանաձև. արդյո՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը։
Կարծում եմ՝ ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան, որովհետև պատրանքներից դուրս բանականության տիրույթում գոյությւոն չունի և ոչ մի փաստարկ նման պատասխանը հիմնավորելու համար։
Ըստ այդմ, կենսունակ, զարգացող և հզոր Հայաստանի տեսլականը որպես անխախտ ելակետ դիտարկելիս, չկա որևէ իրական հնարավորություն ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում, որովհետև մեր կենսունակությունը, զարգացումն ու հզորացումը հակացուցված է այդ դաշինքի շահերին, իսկ Հայաստանի այդպիսին չլինելը՝ մեր շահերին։
Եթե սա ընդունում ենք որպես հիմնակետ, ապա պետք է մտածել մի կողմից Հայաստանի կենսունակության բարձրացման, մեր զարգացման և հզորացման մասին, իսկ մյուսից՝ այդ ամենը վտանգող «Թուրանական դաշինքի» թուլացման մասին՝ որպես առաջին թիրախ ընտրելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման չեզոքման հարցը։
Դա չափազանց բարդ, բայց անիրականանալի խնդիր չէ, առավել ևս, որ դրա այլընտրանքը, տրամաբանական փաստարկնորի հարթության մեջ, ըստ էության, գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իբր «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» իրականում «Թուրանական միջանցքն» է
- Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան
- Սթափվում և սկսում ենք համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է
- Վարդան Ոսկանյան. Հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում
- Վարդան Ոսկանյան. Այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին