Վիրուսաբան. Մոտ ապագայում կունենանք ՌՆԹ վիրուսների հետազոտման առանձին ենթակառուցվածք
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը տեղեկացնում է.
«Գիտության կոմիտեի կողմից տրամադրված և Denovo Sciences-ի կողմից համաֆինանսավորված 51 մլն դրամ դրամաշնորհի շնորհիվ մոտ ապագայում կունենանք ՌՆԹ վիրուսների (գրիպ, կորոնավիրուսներ և այլն) հետազոտման առանձին ենթակառուցվածք։
Սա շատ կարևոր է, քանի որ ՌՆԹ վիրուսներն են առաջացնում համավարակներ, հետևաբար դրանց ուսումնասիրումը, հատկապես հակավիրուսային նոր միացությունների հայտնաբերման համար, շատ արդիական ու կարևոր խնդիր է ցանկացած երկրի համար։
Այսպիսով, բացի ԴՆԹ վիրուսներից, աշխատելու ենք նաև ՌՆԹ վիրուսների դեմ հակավիրուսային նոր միացություններ հայտնաբերելու և ուսումնասիրելու ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք H1N1-ով հիվանդ մեկ պացիենտ. Ավանեսյան
- Համաճարակաբան. Գրիպով ու ՍՇՎ-ով հոսպիտալացվածների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներն են
- Սեզոնայնությամբ պայմանավորված գրիպի և այլ վիրուսների ակտիվացում է նկատվում
- Վիրուսաբան. Հայաստանում կարելի է ստեղծել մրցունակ լաբորատորիա
- Հովակիմ Զաքարյան. Հայաստանում կա գիտաշխատողների կադրային սով, իսկ դրա համար երկու լուծում է պետք