Դոլարը փոքր-ինչ թանկացել է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.65 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.33 դրամով։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 403 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 399 դրամ է, վաճառքը՝ 402-403 դրամ։
Այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 381.24 դրամ (արժեզրկվել է 3.06 դրամով), իսկ վաճառքը՝ 394 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.99 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.45 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում