Հազվադեպ հանդիպող հիվանդության դեպք ՈՒԱԿ-ում
63 տարեկան կինը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել 10 օր առաջ՝ գանգատվելով ուշագնացություններից, քրտնարտադրության նոպաներից, թուլությունից: Կինը 3 անգամ հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, բայց առողջական վիճակի կտրուկ վատթարանալու պատճառը մնացել անհայտ:
Կենտրոնից մանրամասնում են, որ անցնելով տարբեր հետազոտություններ, կնոջ մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ ինսուլինոմա՝ ինսուլին արտադրող նորագոյացություն: Այն ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքների տեսակներից է:
Գոյացությունը չհեռացնելու դեպքում կինը կարող էր մահանալ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի անկումից և հիպոգլեմիկ կոմայից:
Կատարվել է ենթաստամոքսային գեղձի նորագոյացության լապարասկոպիկ հեռացում: Հեռացվել է գոյացությունը՝ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի գոյացությանը հարող հատվածով:
Որովայնային և էնդովիրաբուժության ու Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքների համատեղ փայլուն աշխատանքի շնորհիվ վիրահատությունը և հետվիրահատական շրջանը անցել է բարեհաջող:
Կինը դուրս է գրվել կնտրոնից, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: