«Մաթեմատիկական մոդելների կառուցման արդյունքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68-ից բարձրացնել 75 հազ դրամ»
«Նախագծով նախատեսվում է, որ 2023 թ հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվելու է՝ հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը»,-ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան:
Փոխնախարարը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը:
Նա ասաց, որ մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազարի փոխարեն դարձնել 75 հազար դրամ:
«Նախատեսվում է ամսական դրույքաչափի, ժամային տարիֆների դրույքաչափի և դրա հետ կապված Աշխատանքային օրենսքրքի երկու հոդվածներում խմբագրական բնույթի փոփոխություններ անել»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Նիստին նեկա 5 ՔՊ-ական պատգամավորները հարցեր չունեին: նախագահող Հերիքնազ Տիգրանյանը հայտարարեց, որ ամեն ինչ պարզ է, դրա համար էլ հարցեր չկան:
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հավելեց, թե մնում է միայն շնորհակալություն հայտնել կառավարությանը:
Տիգրանյանն առաջարկեց բարձրախոսը միացրած շնորհակալություն հայտնել:
Լիլիթ Ստեփանյանը հիշեցրեց, որ իր կուսակցությունը հանձնառություն ունի մինչև 2026 թ-ն նվազագույն աշխատավարձը հասնել 85 հազար դրամ:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն էլ ընդամենն առաջարկեց, որ նախագծի վերնագրից հանեն «լրացում» բառը, քանի որ նախագծերով միայն փոփոխություն է կատարվում:
Զարուհի Բաթոյանն էլ հիշեց, որ այս տարի Հայաստանում գրանցվել է ռեկորդային շատ աշխատատեղեր:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է քվեարկության ժամանակ մուտքագրողը հոգնած է եղել՝ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել. Գևորգ Պապոյան
- Միրզոյանն ԱԺ եկել էր մեկ լավ, մեկ վատ նորությունով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում