Արշակունյաց պողոտայում բախվել է հինգ մեքենա
Նոյեմբերի 5-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ր․Խ․, ծնված 2001 թ), «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ), «Nissan Xtrail» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1987 թ), «Nissan Teana» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ), «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» և «Nissan Xtrail» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։