Քաղաքական 09:09 05/11/2022 Հայաստան

ՀՀ-ում ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ քաղաքականության բացակայությունը վտանգավոր իրողություն է. «Լույս»

«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել է կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը.

«Անվիճելի է, որ 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և կիբեռպաշտպանությունը ազգային անվտանգության և պետական պաշտպանության պարտադիր և կարևորագույն բաղկացուցիչ տարր են, իսկ տվյալ ուղղություններով համապարփակ ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու իրագործումը (ներառյալ՝ պարբերաբար դրանց վերանայումն ու լրամշակումը)` նշված ոլորտների արդյունավետ կառավարման և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման համար անփոխարինելի միջոցներ։

Կիբեռտարածքն արդեն վաղուց դիտարկվում է որպես պետությունների կողմից պատերազմ վարելու սովորական հարթակ, ինչպես ցամաքային, օդային և ջրային տարածքները, իսկ կիբեռզենքերը՝ սովորական զինատեսակներին զուգահեռ՝ որպես պատերազմ վարելու այլընտրանքային միջոցներ։

Պատահական չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում պետությունները արտաքին թշնամուց պետական պաշտպանության համատեքստում մեծ ուշադրություն են դարձնում նաև կիբեռպաշտպանությանը՝ առաջին հերթին մշակելով կիբեռպաշտպանության մասով պետության ռազմավարությունը և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Վերոնշյալի համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիան և դրա շարունակական դրսևորման բարձր հավանականությունը «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և մասնավորապես կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը։

Հայաստանի Հանրապետությունը տեղեկատվական անվտանգության և «էլեկտրոնային հասարակության» ձևավորման ու զարգացման ապահովման ոլորտում կոնկրետ միջոցները սկսել է ձեռնարկել արդեն 2000-ական թվականների առաջին տասնամյակում: Այսպես, 2001թ.-ին ստորագրվեց, 2006թ.-ին ռատիֆիկացվեց և 2007-ին ուժի մեջ մտավ «Կիբեռհանցագործությունների մասին» 2001թվականի Բուդապեշտի կոնվենցիան։

2008-2009թթ. ՀՀ կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր: ՀՀ նախագահի 2009թ. հուլիսի 26-ի «ՀՀ տեղեկատվական անվտանգության մասին» հայեցակարգը հաստատելու մասին» կարգադրությունը ՀՀ-ում պետական մակարդակում կիբեռանվտանգության ոլորտի առաջին պաշտոնական քայլերից էր: Վերջինիս զուգահեռ ստորագրվեց նաև միջգերատեսչական կոմիտեի ստեղծման մասին կարգադրությունը։ ՏԱ հայեցակարգը և կոմիտեի կազմը հաստատվել էին ՀՀ նախագահի կողմից, ինչը նշանակում է, որ տեղեկատվական անվտանգությունն ապահովելու քաղաքականությունը գտնվում էր ՀՀ նախագահի անմիջական հսկողության ներքո:

ՏԱ հայեցակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2010թ. փետրվարին հաստատվեց այս ոլորտում ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը ընդունելու մասին կառավարության որոշումը։ Էլեկտրոնային հասարակության ձևավորման և կիբեռանվտանգության վերաբերյալ ՀՀ քաղաքականության ղեկավարումը ՀՀ վարչապետի գործառույթն էր։ՀՀ-ում կիբեռանվտանգության ոլորտում պետական առանձին ռազմավարական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև այս ոլորտում գործունեության իրականացման համար պատասխանատու ինստիտուցիոնալ կառուցակարգերի ստեղծման փաստն ինքնին առաջադեմ քայլ էր տվյալ ժամանակահատվածի համար։

Հաշվի առնելով ժամանակի ընթացքում ձևավորված միջազգային միտումները՝ 2017թ. հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեցին ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը. մասնավորապես, ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, և զուգահեռաբար 2017-ի վերջին և 2018-ի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը:

Թվում էր, թե Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթղթերը պետք է պետության կողմից դիտվեին որպես առաջնահերթություն, լրամշակվեին, վերջնականացվեին, վաղուց ընդունված լինեին և այսօր գտնվեին իրականացման փուլում, սակայն այս հարցի շուրջ իրականացրած վերլուծությունը հանգեցնում է ցավալի եզրահանգումների. իրողությունն այն է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև կիբեռանվտանգության և ռազմականկիբեռպաշտպանության ոլորտներում որևէ ռազմավարական փաստաթուղթ:

Ինչպես արդեն նշվել էր, ՏԱ հայեցակարգը ուժը կորցրել էր ՀՀ նախագահի 2017թ. նոյեմբերի 11-ի կարգադրությամբ, իսկ ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունն ուժը կորցրել է ՀՀ նախագահի 2018թ.-ի ապրիլի 5-ին կարգադրությամբ։

Տրամաբանորեն դրան պետք է հաջորդեր նոր ռազմավարության կամ ռազմավարությունների մշակումն ու ընդունումը, որով տարաբնույթ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրարկումը կսահմանվեր որպես երկրի տեղեկատվական քաղաքականության իրականացման իրավաչափգործիք, կսահմանվեին կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության իրականացման հիմնական կառուցակարգերը, իսկ կիբեռզենքերը կսահմանվեին որպես երկրի պաշտպանության համար օգտագործվող իրավաչափ միջոց և երկրի ռազմարդյունաբերության (սպառազինությունների) զարգացման իրավական եղանակ։

Փոխարենը այսօր տեղեկատվական անվտանգությանն ու կիբեռանվտանգությանն անդրադարձող հիմնական դրույթները ամրագրված են 2020թ. հուլիսի 10-ի ՀՀ անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունված ՀՀազգային անվտանգության ռազմավարության 7-րդ բաժնի 7.9-7.16-րդ կետերով։ Այս ռազմավարության դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմավարությամբ արձանագրված են հանրահայտ ընդհանրական բնույթի ճշմարտություններ և վերացական նպատակներ, հստակեցված չէ «տեղեկատվական անվտանգություն» և «կիբեռանվտանգություն» հասկացությունների տարբերությունը, իսկ ռազմական կիբեռպաշտպանության կարողությունների ձևավորման անհրաժեշտությունն առհասարակ անտեսված է։

Ավելին, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ «տեղեկատվական պատերազմ» ժարգոնի կիրառումը վկայում է այն մասին, որ ռազմավարության հեղինակները չեն հասկանում զինված հակամարտությունների համատեքստում կիբեռտարածքի օգտագործման իրական պոտենցիալը, ինչպես նաև առերևույթ չեն գիտակցում զինված հակամարտությունների ընթացքում տարբեր տեղեկատվականտեխնոլոգիաների կիրառման իրավաչափությունն ու նշանակությունը որպես հոգեբանական ներազդման միջոց։

Կիբեռանվտանգության ապահովման կարևորությունն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին»որոշմամբ, որով, ինչպես և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ, նախատեսված են հանրահայտ ընդհանրական բնույթի ճշմարտություններ և վերացական նպատակներ, իսկ ռազմական կիբեռպաշտպանության խնդիրն ամբողջությամբ անտեսված է։

Վերջին 5 տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտների զարգացման, քաղաքականության ձևավորման և ռազմավարությունների հաստատման ու իրականացման հարցում պետական կառավարման մարմինների դրսևորած պասիվ կեցվածքը և անգործությունն անթույլատրելի են՝ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային և պաշտպանական խնդիրները: ՀՀ-ում կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ տեսլականի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի բացակայությունը վտանգավոր իրողություն է՝ պետական պաշտպանության արդյունավետ կազմակերպման համատեքստում։

Խնդրի արդիականության և հրատապության մասին են վկայում նաև ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման մասով ՀՀ ցուցանիշները։ Այսպես, համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի 2020թ.-ին հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան) Հայաստանից ավելի ցածր ցուցանիշներ ունեն միայն Ղրղզստանը (49,64), Տաջիկստանը (17,1) և Թուրքմենստանը (տվյալները բացակայում են)։

Իսկ ազգային կիբեռանվտանգության ինդեքսով 2020-ի դրությամբ Հայաստանն այլ պետությունների շարքում 90-րդն է՝ ունենալով նվազագույն զրոյական ցուցանիշ կիբեռանվտանգության քաղաքականության մշակման առումով, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում վտանգների վերլուծության տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում ճգնաժամի կառավարման տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կենսական ենթակառուցվածքների և թվային ծառայությունների պաշտպանության տեսանկյունից և նվազագույն զրոյական ցուցանիշ՝ ռազմական ոլորտում կիբեռօպերացիաների կազմակերպման կարողությունների տեսանկյունից։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}