Քաղաքական 18:32 05/11/2022 Հայաստան

Դիմացը ձմեռ է, բայց մենք հույս ունե՞նք նոր գարնան. Մանաշիդի Սերոբ

Մենք կռվել ենք ինքնամոռաց, անձնվիրումով, այսօր կարևորը Հայաստանն է, բայց առանց Արցախի նա չի լինի.Մանաշիդի Սերոբ

Գիտենք ում պատճառով այս ամենը եղավ… Ձեր հետ այն մարդն է խոսում, ով 1989 թվականից արցախյան ազատամարտում ոտք է կորցրել, տարիներով թուրքի դեմ եմ եղել, ու մի գրչի հարվածով ամեն ինչի վերջը դրվեց: Այսօրվա դրությամբ մարդիկ պետք է հասկանան, որ սա վերջն է՝ կամ այս կողմ, կամ այն կողմ, փախչելով չի լինի: Մենք ունենք սրբություն՝ Արցախ: Նրա համար եմ 1989 թվականից սկսել պայքարը Շահումյանից, հետո Արցախի մյուս շրջաններում եմ կռվել, բայց մեկ գրիչի հարվածով մեր ազգը կործանվեց: Մենք կռվել ենք ինքնամոռաց, անձնվիրումով, այսօր կարևորը Հայաստանն է, բայց առանց Արցախի նա չի լինի:

Ընդդիմությունից մեծ ակնկալիք ունեմ, եթե բոլորը գան մասնացեն: Բոլորը պետք է գան մասնացեն հանրահավաքին՝ դիմում եմ ընկերներիս՝ շատ դժվար է գալ մասնակցել, տղե՛ք: Այսօրվա դրությամբ, ուտելիքը թանկացրին, խաղողը թափեցին, թքեց բոլորի կաթի մեջ, որ ժողովուրդը երկրի ծերից, թուրքի բերնից գար հասներ այստեղ: Դժվար է գալը, այլապես այստեղ ասեղ գցեիր՝ գետին չէր հասնի: Շատ մարդիկ կան եկող՝ վիճակ չկա գալու: Այն օրը գցեց, որ վիճակ էլ չկա գալու: Ջուրը դարձրեց այս գնի, վարկը՝ են գնի, մարդկանց խաղողը մնաց, ուտելիք չկա: Մարդիկ չեն կարողանում ապրել, այսօր այդ մասին ենք մտածում միայն: Դիմացը ձմեռ է, բայց մենք հույս ունե՞նք, նոր գարնան, որ կրկին ասենք՝ դիմացը ձմեռ է: Մենք պետք է պաշտպանենք մեր մեկ թիզ հողը, աշխատենք պաշտպանենք:

 

Ցավոք սրտի, մեր ազգը չի գտնում այն հենարանը, որից իր փրկության պայքարը սկսի. Գնդապետ՝ Վոլոդյա Հովհաննիսյան

Մենք կորցրել ենք ամեն ինչ, որից հետո հայ ժողովուրդը կկործանվի: Իրականում մենք նույնքան վատ վիճակում ենք, որքան 1915-21թթ պատմական իրավիճակն էր, որովհետև այսօր գոյության և փրկության խնդիր ենք լուծում: Նիկոլի գլխավորությամբ այս թուրքական իշխանությունը ոչնչացրեց մեր ազգային դիմադրությունը, կամքը, ոգին, 30-ամյա մեր պետականությունը և այսօր մենք պարզապես այստեղ հավաքվել ենք փրկության համար: Արցախը տվել են, անվտանգության գոտին տվել են, Հայաստանի բոլոր ստրատեգիական բարձունքները տվել են թուրքին, երկու բանակները ոչնչացրել են, ազգային անվտանգության բոլոր բաղադրիչները ոչնչավել են և մենք փոքրաթիվ հայերով հավաքվել ենք, որ փրկենք Հայաստանը:

 

Այս հրապարակի սակավամարդությունը ցույց է տալիս, որ, ցավոք սրտի, մենք այլևս փրկվող չենք: Ցավոք սրտի, մեր ազգը չի գտնում այն հենարանը, որից իր փրկության պայքարը սկսի: Այստեղ շատ մեղավոր է նաև մեր ընդդիմությունը, լրատվությունը, որովհետև Նիկոլը 90 % մեդիադաշտը գրավել է: Մենք հասել ենք դեբիլիզմի այն աստիճանին, որ երբ նոյեմբերին վեգետացիան ավարտված է, ցանկացած կենսաբան, բնապահպան այն կասի, բայց մենք  ծառ ենք տնկում: Հասել ենք այն աստիճանի, որ թուրքական լոգոյով և թուրքական գելեչեք ապագա լոզունքով իշխող կուսակցությունը համագումար է անում:Որպես մեդիա՝ ձեր միջոցով դիմում եմ հայ ժողովրդին, արթնանա և վեր կենա պայքարի: Թուրքը չի ների հայ ժողովրդին, նա խնդիր ունի հայկական տարածքներում պետականություն ստեղծելու և այդ առումով պատմական փորձ ունի:Արևմտյան Հայաստանը մարսեցին, Արևելյան Հայաստանի մի մասը մարսեցին, հիմա փոքր Սյունիք, Արարատյան դաշտ և Շիրակ է մնացել, այն էլ կմարսեն:

 

Մեր հայկական գենը պետք է արթնանա, ինչպես արթնացավ 1988 թ.-ին. Տիգրան Մնացականյան (էջմիածին)

Իմ կարճ խելքով, ամեն մի հայ պետք է այստեղ լիներ: Ո՞ւր հասանք մեկ մարդու որոշմամբ: Միթե՞ սա է մեր ազգի լեզուն, միտքն ու հոգին, իհարկե ոչ: Մենք դեռ ազգովի կասենք մեր խոսքը: Պետք է հասկանալ, որ վաղը թուրքն է մտնելու մեր տունը: Բայց ես չեմ հուսահատվել և ողջունում եմ բոլորին, ովքեր մտածում են մեր նման: Մեր հայկական գենը պետք է արթնանա, ինչպես արթնացավ 1988 թ.-ին:

 

Հույսերս չենք կտրում դրա համար մենք այստեղ ենք, բոլորս ընտանիքներ ունենք, երեխաներ թոռներ և բոլորս պետք է այս հրապարակում լինենք: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այստեղ չլինել: Ամենածանր օրերին մենք հաղթանակ ենք տարել, վերադարձրել ենք Արցախն, իսկ այսօր մարդիկ կան հարցնում են՝ արցախցու համար ես կռվե՞մ: Այո, պետք է կռվես, որ պաշտպանես քեզ, քո ընտանիքը, ժողովրդին: Մենք չպետք է մեր ավանդապաշտությունից հեռու գնանք, պետք է լինենք հայ:Այսօրվա հայն առավել ևս պետք է չհուսահատվի, պայքարի մարտնչի և ասի, որ երբեք Արցախից չի հրաժարվի, ինչպես մտածել են իշխանությունները և ժողովրդին երկպառակտելով հասցրեցին այս օրվան, երկպառակտեցին ժողովրդին, բայց մենք պետք է միասին լինենք, միասին հոգանք մեր հայրենիքի վաղվա օրը:

 

Ընդդիմությունը մեղավոր չէ, մեղավոր են նրանք, ովքեր չեն հետևում ընդդիմության խոսքին: Ընդդիմություն իր ճիշտ խոսքն ասում է, իսկ այս հրապարակում մենք կարող ենք տեսնել պատկառելի մարդկանց, որոնց առջև ազգովի կարող ենք խոնարհվել:

 

Երեբ որ 2018 թ.-ին հեղափոխություն էր լինում, ես շրջապատին ասում էի՝ զգուշացեք, որ ժողովրդի սիրելին հետագայում չդառնա ժողովրդի դահիճը. Հրաչյա Օհանյան

Պետք է ժողվուրդը ոտքի կանգնի, գիտակցի, որ ամեն մեկը պարտավոր է  իր մասնակցությամբ այս գործը հասցնենք հաղթական ավարտին: Նստել, սպասել միայն ընդդիմությանը, ճիշտ չէ, բոլորն էլ պետք է իրար գան:Իրենք տուն չունե՞ն, տեղ չունե՞ն, երեխոք չունե՞ն, որ սպասում են ընդդիմությանը:

 

Իշխանության քայլերը լրիվ դավաճանական եմ դիտարկում: Երեբ որ 2018 թ.-ին հեղափոխություն էր լինում, ես շրջապատին ասում էի՝ հիշեք Օլիվեր Կրոմվելին, անգլիական բուրժուական հեղափոխությունը՝ զգուշացեք, որ ժողովրդի սիրելին հետագայում չդառնա ժողովրդի դահիճը: Երբ նայում ես հեղափոխությունների պատմությունը, ապա տեսնում ես, որ ոչ մի հեղափոխություն ժողովրդին լավ բան չի բերել՝ թե անգլիականը, թե՛ ֆրանսիականը, թե ռուսականը

 

Այս պայքարի նպատական է ունենալ լավ, ինքնիշխան, սահմաններն անվտանգ Հայաստան և Արցախ. Ծաղիկ Վարդանյան

Այսօր ես Ֆրանսիայի հրապարակում եմ իմ ընկերների հետ՝ բացառապես հանուն Արցախի և հանուն Հայաստանի հանրապետության: Այսպես պետք է անի յուրաքանչյուր արժանապատիվ հայ, եթե իրականում իր համար պետություն, հայրենիք ունենալն առաջնային է:

Ուրիշ ումից պետք  ակնկալիք ունենանք: Ակնկալիք պետք է ունենալ այն ընդդիմությունից, որին քաղաքացիները ընտրությունների ժամանակ բավականին թվով ձայն են տվել, այսօր նրանք 30 %-ից ավել խորհրդարանում են, հետևաբար միանշանակ իրենք էլ պետք է ղեկավարեն այս շարժումը:Մեր ակնկալիքն է ունենալ պետություն, կայուն պետություն, սահմանների անվտանգություն, Արցախի անվտանգությունը: Չի կարելի որևէ այլ հարցի հետ համադրել Արցախցու՝ իր տարածքում ապրելու խնդիրը: Նույնը նաև Հայաստանին ու նրա սահմաններին է վերաբերում: Այսօր Ջերմուկում վտանգավոր է , Սյունիքում, Գեղարքունիքում վտանգավոր է: Ի՞նչ է մնացել՝ Երևանը՞ և նրա հարակից մի քանի տարածքները՞, այդպես չի կարող լինել: Սա արդեն Հայաստան չէ, չգիտենք ինչ է: Հետևաբար՝ մենք պետք է պայքարենք և այս պայքարի նպատական ունենալ լավ, ինքնիշխան, սահմաններն անվտանգ Հայաստան և Արցախ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}