Տնտեսություն 18:00 05/11/2022 Հայաստան

Երևանը «բարեկարգվում» է՝ ի հաշիվ կանաչ գոտու

Երևանում լայնամասշտաբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, որոնց կատարումը հաճախ չի վերահսկվում։ Արդյունքում՝ ունենում ենք կանաչ տարածքների հետ կապված երբեմն անդառնալի խնդիրներ, ընդհուպ՝ ծառերի չորացում։ Հարցի վերհանումն օրհասական է, քանի որ Երևանը կիսանապատային գոտում է և առանց այդ էլ մթնոլորտում առկա է փոշու չափազանց բարձր քանակություն։ Հետևաբար՝ քաղաքի նորմալ միկրոկլիմա ապահովելու խնդիր ունենք։ Մինչդեռ իրավիճակը մեղմելու փոխարեն, խնդիրներն ավելի են սրվում։ Երևանի քաղաքապետարանը  մի աշխատանք կատարում է՝ ի հաշիվ մյուսի, որի համար, ի դեպ, ևս պատասխանատու է և  մի ողջ վարչություն, ՀՈԱԿ լծված են  մայրաքաղաքի կանաչապատման գործին։

Մասնավորապես, վերջերս համացանցում ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ , բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն  Քրիստինա Վարդանյանն իր էջում ահազանգեց, որ բարեկարգման աշխատանքների արդյունքում վնասվել են հաստաբուն ծառերի ծառարմատներ։ Մասնագետը հաճախ է բարձրաձայնում  նմանօրինակ խնդիրների մասին։ Panorama.am-ի հետ զրույցում նա վստահություն հայտնեց, որ այդ ծառերը,որոնց արմատները վնասվել են, ենթակա են չորացման։

«Բարեկարգման աշխատանքներում բացարձակապես հաշվի չեն առնվում կանաչ ֆոնդի վիճակը։ Խնդիրն այնքան խորն է, որ նույնիսկ նախագիծ մշակեցինք և ավագանին ընդունեց այդ օրենքը առ այն, որ շինհրապարակում ծառերը պետք է պաշտպանված լինեն։ Ծառերի բունը պետք է փայտե պաշտպանիչ ճաղերով ծածկված լինեն , քանի որ տեխնիկայի շարժի ընթացքում, անհնարին է կեղևի վնասումներ չլինեն, իսկ ցանկացած կեղևի վնասում բաց դռներ են ինֆեկցիայի տարածման համար։ Դրանք տրավմաներ են բույսի համար»,- ասաց Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ խնդիրն առկա է հատկապես Երևանի կենտրոնում, մասնավորապես և՛ Չարենցի, և՛ Տերյան փողոցներում արձանագրվել են վնասված ծառեր, որոնք ամիսներ անց կչորանան։

«Ծառերի արմատային համակարգի ուղղակի կտրտելը, ձևելը, հարմարեցնելը նոր բնաբաժակի, անընդունելի է, որովհետև ունենք որոշակի սահման, առնվազն 1,5 մետր իրավունք չունենք մոտենալ ծառերի արմատային համակարգին ։ Էլ չեմ  խոսում այն մասին, որ կտրատվում, ձևվում է՝ ըստ ճաշակի։ 
Վարդանյանը շեշտում է, որ Երևանի քաղաքապետարանն անելիք ունի ՝ պետք է խիստ վերահսկողություն իրականացնել։

«Բարեկարգման , ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու ժամանակ Բնապահպանական վարչությունը պետք է այդ նախագծերը վերահսկի։ Խոսքը՝ բոլոր այն նախագծերի մասին է, որոնք առնչվում են կանաչ տարածքներին զուգակցված աշխատանքներով։ Չի՛ կարելի միանձնա որոշում կայացնել և փողոցն ընդլայնել՝ ի հաշիվ կանաչ գոտու, առավել ևս՝ ծառի արմատային համակարգի։ Ի վերջո քաղաքապետարանի տարբեր վարչությունների միջև կա հորիզոնական կապ , չի կարելի անել բարեկարգման աշխատանքներ մայթեզրին, որի հետևանքով հաջորդ ամռանը չորանալու են 60 տարեկան հացենիները։ Իսկ իմ արձանագրած ծառատեսակների մոտ չորացումն անխուսափելի է լինելու։ Կան ստանդարտներ, որոնք պետք է պահել, չեն պահվում։ Այս ծառերի հետևից մշտադիտարկում եմ իրականացնելու, 100 տոկոսվ վստահ եմ՝ չորանալու են, նույնիսկ 1 տոկոս կասկած չունեմ։ Այդ պարագայում ևս հարցին կանդրադառնամ և շատ ավելի լուրջ։ Եթե անում ես արարք, որի համար չես պատժվում, ապա դա կրկնվում է։ Իսկ եթե մեկ անգամ պատժվի, ապա դա չի կրկնվի»,- նշեց նա։ 

Մեկ այլ մտահոգիչ երևույթ, որի տարածվածության մասին խոսեց Վարդանյանը, ծառերին թռչնի բներ, հայտարարություններ  փակցնելն է։

«Ծառրի վրա մեխերով հայտարարություններ, թռչունների բներ կամ «մի՛ աղտոտեք բնությունը» գրությունը ամրացնելը, կամ երբ սկսում  են բացատրել,թե ինչպես պետք է սորտավորեն աղբը և այդ բացատրությունն արվում է ծառի վրա, օրինակ՝ Աբովյան փողոցի վրա կա նման բան,անթույլատրելի է։ Չի՛ կարելի բնության մի էակի հաշվին լուծել մյուսի խնդիրները։ Բայց մեկ անհատը չի կարող ման գալ Երևանի փողոցներով ու ասի, գիտեք այս հայտարարությունը հանեք կամ այս թռչնի բույնը պոկեք։ Այս հարցում անհրաժեշտ է համակարգային մոտեցում։ Նրանք , ովքեր խախտում են պահանջը,որը դնում է Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, տերն է քաղաքային գույքի,պետք է տուգանվեն։ Մի քանի անգամ կտուգանվեն և այդ հարցն ի սպառ կվերանա, կհասկանան, որ չի կարելի»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդանյանի համոզմամբ՝ պետք է լինեն պատժող մեխանիզմներ,զուգահեռ նաև՝ բացատրող։ Հանրության լայն շերտերի մոտ նաև մտածելակերպի փոփոխության պետք է տեղի ունենա։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}