«Twitter»-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտահոգված է ձեռնարկատեր Էլոն Մասկի կողմից «Twitter» ընկերության գնմամբ, քանի որ համանուն սոցիալական ցանցը գործիք է, որը «սուտ է սփռում ամբողջ աշխարհում»։
«Դա այն է, ինչի համար մենք բոլորս անհանգստացած ենք այս պահին։ Իլոն Մասկը վերցնում և գնում է գործիք, որը սուտ է տարածում է ամբողջ աշխարհում», - Բայդենը՝ ելույթ ունենալով Չիկագոյում նախընտրական միջոցառման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Reuters»-ին։
Հիշեցնենք, որ Twitter-ն այս տարվա ապրիլի 25-ին ընդունել էր Մասկի 44 միլիարդ դոլարի առաջարկը։ Սակայն մայիսի կեսերին գործարարն ասել էր, որ գործարքում այլևս տեղաշարժ չի լինի, քանի դեռ Twitter-ը չի պարզաբանել սոցիալական ցանցում կեղծ հաշիվների համամասնության հետ կապված իրավիճակը։
Արդեն հունիսին Մասկը սպառնացել էր խզել գործարքը այն պատճառով, որ ընկերությունը հրաժարվում է իրեն տրամադրել պահանջված տվյալները։ Այնուհետ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը շարունակում է տեղեկություններ փոխանակել Մասկին՝ գործարքը համաձայնագրի պայմաններին համապատասխան փակելու համար։
Երբ Մասկն ասել էր, որ չեղարկում է գործարքը, Twitter-ը դատի տվեց միլիարդատիրոջը՝ պնդելով, որ Մասկը «հրաժարվում է կատարել իր պարտավորությունները Twitter-ի և նրա բաժնետերերի հանդեպ, քանի որ ստորագրած գործարքն այլևս չի ծառայում իր շահերին»։
Սակայն հոկտեմբերի 27-ին Մասկը փակել Է Twitter-ի ձեռքբերման գործարքը։ Ակնկալվում է, որ նոր սեփականատերը կչեղարկի օգտատերերի մշտական արգելափակման պրակտիկան: Twitter-ը գնելուց անմիջապես հետո Մասկը աշխատանքից ազատել է մի շարք ղեկավարների։ Ավելի ուշ Bloomber-ը հայտնել է, որ ձեռնարկատերը նախատեսում է կրճատել աշխատակազմը գրեթե կիսով չափ։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը դարձել է Twitter-ի ղեկավարը
- Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը
- Twitter-ը հնարավոր է որոշ օգտատերերի համար վճարովի դառնա. հայտարարել է Իլոն Մասկը
- Հնդիկ գործարարն Իլոն Մասկին առաջարկել է Twitter-ի փոխարեն գնել Շրի Լանկայի արտաքին պարտքը