ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Արա Այվազյան
Ինչպես բոլորը, ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի պաշտպանության համար, քանի որ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ, բոլորիս համար պարզ է՝մեր թշնամիների համար տարբերություն չկա արցախցի ես, հայաստանցի, թե սփյուռքահայ: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
«Մենք թուրքերի համար բոլորս թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,-ընդգծեց նա։
Հարցին, թե Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները նաև պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արդյոք ինքը ևս այստեղ է այդ պահանջով, Արա Այվազյանն ասաց, որ «այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում կային խոսակցություններ, որ Արցախի հիմնախնդրի լուծումը լիներ այնպես, որ այն մնա Ադրբեջանի կազմում, նախկին ԱԳ նախարարը պատասխանեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Ես պնդում եմ՝ այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն այդ ժամանակ, ճիշտ լուծում էր և մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան