Քաղաքացիները Հանրապետության հրապարակում «խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիան այրեցին
Ֆրանիասյի հրապարակից երթով քաղաքացիները հասան Հանրապետության հրապարակ։ Նրանք կառավարության մոտ սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քաղաքացիների ձեռքին կան սպիտակ թղթեր, որոնք խորհրդանշում են խաղաղության պայմանագիր, բայց իրականում նոր կապիտուլյացիա։
«Այս խորհրդանշական խաղաղության պայմանագրի անվան տակ կապիտուլյացիան մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք՝ ամբողջ աշխարհի ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա, չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը։
Ձեր ձեռքին գտնվող կապիտուլյացիայի խորհրդաշական թուղթը պատռելով՝ մենք մեկ անգամ ասում ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու և նման թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»,- ասաց Սաղաթելյանը։
Ներկաներն այրեցին իրենց ձեռքի սպիտակ թղթերը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է. Արմեն Աշոտյան
- Երթ՝ «Միություն, պայքար, հաղթանակ»
- Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Սաղաթելյան
- Ոչ բացառում եմ, ոչ էլ չեմ բացառում. Արթուր Վանեցյանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին
- Ես ամեն օր մտածում եմ և հասկանում՝ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, տատ էլ չեն ասելու. Նահատակված Հայկ Մելիքյանի մայր
- Չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ. Վանեցյան
- ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Արա Այվազյան
- Արցախը, այսինքն ամբողջ հայությունը իրավունք ունի իրավունք ունենալու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան