Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է. Արմեն Աշոտյան
Խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում, որտեղ մեկը թելադրում է խաղաղության պայման. սա միջազգային իրավունքի գրված և չգրված նորմ է: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եթե հավատանք Նիկոլին և իր թայֆային, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, ապա վաղուց վերացած կլինեինք։ Իշխանություններն այս կեղծիքի և ստի մեջ այնքան են խճճվել, որ իրենց խոսքի արժեքը ոչ միայն զրո է, այլ նաև թունավոր է և վտանգավոր»,- նշեց նա։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է։ «Վատ բան եմ ասելու, բայց պարզվում է՝ նա ավելի թասիբով է, քանի որ Ռուսաստանը պարտադրում է խաղաղության պայմաններ, բայց միջագային հանրության աջակցությամբ ուկրաինացիները չեն գնում թելադրված պայմաններով հաշտության, ավելին՝ եվրոպացիները ասում են, որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետև այդպիսի խաղաղությունն ազատություն չի բերի:
Կներեք՝ միշելներ, մակրոններ և մնացած եվրոպական ձյաձյաներ և տյոտաներ, եթե դուք արժեքների վրա խարսխված քաղաքականություն եք վարում, այդ ոնց է, որ Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանի հարցում դուք ոչ միայն համաձայն եք՝ մենք գնանք ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի հատ էլ խրախուսում եք ու մեր կառավարությունը ներկայացնող էս իդիոտին բռնել եք ու կտեր եք տալիս: Ես մունաթ չեմ գալիս իրանց վրա, ես ուզում եմ` իրենք լսեն, ես Բրյուսելում սա ասել եմ, որ մենք էշ չենք, որ էս ազգը թասիբ ունի, հերիք է, էս ազգին Նիկոլով մի չափեք, Նիկոլն այս ազգին չի ներկայացնում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ խաղաղության անվան տակ պրոցեսը շատ պարզ է՝ Արցախի հանձնում:
«Կա երկու սցենար`վատ և վատագույն: Մենք հասել ենք մի վիճակի, որ մեզ մնում է ֆիքսել մի արժեք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա։ Երկրորդական է, թե որ տարբերակը կտա այդ հնարավորությունը՝ եվրոպականը, հարավ-աֆրիկյանը, թե ռուսականը։ Մենք սկզբունքն ենք ասում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, որ դեմ ենք Արցախի հարցը փակել հօգուտ Ադրբեջանի»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Նա միաժամանակ նշեց, որ խոսում են ինչ-որ տարբերակների մասին, բայ չկա հրապարակված որևէ փաստաթուղթ, որ հասկանան, թե խոսքն ինչի մասին է։ Նրա խոսքով՝ հանրությունից գաղտնի են պահում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան