Սերժ Սարգսյանն Արցախում քննարկումներ է ունենալու՝ իրավիճակը տեղում ավելի լավ հասկանալու համար. Աշոտյան
Սերժ Սարգսյանը պարբերաբար լինում է Արցախում, մշտապես աչքն Արցախի վրա է, ձեռքն էլ՝ զարկերակի, հատկապես այս ճգնաժամային իրավիճակում: Այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երրորդ նախագահն այս օրերին ինչ հանդիպումներ է ունեցել Արցախում։
Նա նշեց, որ թեև այս անգամ Սերժ Սարգսյանն անձնական գործող է գնացել Արցախ, բայց օրակարգը չի սահմանափակվում միայն դրանով։
«Նախագահի մայրիկի մահվան տարելիցն է, բայց նա հանդիպումներ և քննարկումներ է ունենալու, իրավիճակը տեղում ավելի լավ հասկանալու համար։ Հատկանշական է ադրբեջանական լրատվամիջոցների վայնասունն այս առումով»,- ընդգշեց Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան