Բրյուսելում Ադրբեջան-Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամկետները դեռ որոշված չեն. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բրյուսելում Ադրբեջան-Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի օրը դեռ որոշված չէ։
«Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ԵՄ խորհրդի նախագահի միջև Բրյուսելում կայացած վերջին հանդիպմանը (օգոստոսի 31) պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին նոր գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դրանից հետո Պրահայում (հոկտեմբերի 6-ին) տեղի ունեցավ չնախատեսված հանդիպում, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահը։ Ուստի հաջորդ եռակողմ հանդիպման հստակ ժամկետ չկա»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների շաբաթ օրը լրագրողներին ասել է Բայրամովը։