Փաշինյանն ուզում է փրկի իր կաշին ու իր կաշվից աթոռը. Մամիջանյան
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կիրակի օրվա հանրահավաքն ուներ երկու մեսիջ՝ երկու հասցեատերով: Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ առաջին մեսիջն ուղղված էր աշխարհին։
«Աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնել: Երկրորդ մեսիջն ուղղված էր մեզ՝ Մայր Հայաստանին։ Արցախը SOS էր կանչում ու ակնկալում, որ Հայաստանը կկանգնի իր կողքին, այնպես, ինչպես արել են միշտ: Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու՝ այդ կոչն անպատասխան չի մնալու, այստեղ հավաքվածներն Արցախի կողքին են։ Այստեղ հավաքվածներն ասում են՝ երբեք չեն ընդունելու որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։
Նա անդրադարձավ նաև հաճախ հնչող հարցին, թե ինչ կտա Հայաստանին և Արցախին բանակցողի փոփոխությունը։
«Առաջինը կտա այն, որ մեր երկիրը կրակն ընկած չի լինի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը: Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել: Աշխարհը մեզ ասում է երկու բան՝ առաջին, մենք պատրաստ ենք, որ Արցախի կարգավիճակի հարցը հետագայում քննարկվի, երկրորդ, դուք չեք ստանում այն, ինչին արդարացիորեն արժանի եք, քանի որ ձեր կառավարությունը դա նույնիսկ չի էլ պահանջում: Այս երկու գաղափարն է մեզ ասում աշխարհը, մնացած ամեն ինչը սուտ է»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ եթե հիմնական բանակցողը փոխվի, ապա կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական:
«Մենք չենք ունենա այն ամոթը, որ պատերազմական գործողությունների, մեզ վրա իրականացրած ագրեսիայի պահին ինչ-որ մեկը ԱԺ-ում ասի՝ մեր երկիրը զենք չունի ու մեզ ոչ մեկը զենք չի տալիս: Եթե հիմնական բանակցողը փոխվի, այլ երկրների ղեկավարները էլ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք: Եւ դա իր խայտառակություն չէ, դա մեր խայտառակությունն է ու դրա կրկնությունը թույլ տալու իրավունք չունենք։
Ես այլևս երբեք աշխարհի ոչ մի կետում չեմ ուզում լսել՝ դուք դա չեք պահանջում, այն, ինչ դուք ստանում եք, դա ձեր ակնկալիքների արդյունքն է: Աշխարհն այս հանրահավաքից պետք է հասկանա, որ այն, ով իրենց այդ հարցերում խաբել է, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի»,- ասաց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանը նշեց նաև, որ վերջերս Փաշինյանը սկսել է խոսել 1991-ի Ալմա-Աթայի համաձայնագրի մասին։
«Ուզում եմ բոլորդ ֆիքսեք՝ 30 տարի շարունակ ադրբեջանական կեղծ կռվանների, փաստարկների մեջ երբեք չի եղել Ալմա-Աթայի համաձայնագիրը: Ճղճիմ ներքաղաքական հարցեր լուծելու համար Փաշինյանն ավելացրեց Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերը ևս մեկով: Ժամանակ կանցնի և շատ շուտով Ադրբեջանը կսկսի խոսել այդ անիմաստ թեզից, որ 2010 թվականի վարչական բաժանման մասին օրենքով Հայաստանն ինչ-որ բաներ է ընդունել:
Մեզ խաբելու համար ինքը հարստացրեց Ադրբեջանի կեղծ, սուտ պրոպագանդիստական թեզերը: Այդ ամենը տեղի է ունենում պարզ պատճառով. Փաշինյանն աշխարհում ուզում է փրկի, պաշտպանի երկու բան՝ իր կաշին ու իր կաշվից աթոռը: Այստեղ հավաքված մարդիկ քեզ ասում են՝ լսիր, աշխարհում ոչ ոք, առաջին հերթին դու, Արցախի մեկ սմ հողի արժեքը չունես»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու. Թևանյան
- «Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, բանավոր հայտարարություններն իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ»
- Ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. Սաղաթելյան
- Դիմացը ձմեռ է, բայց մենք հույս ունե՞նք նոր գարնան. Մանաշիդի Սերոբ
- Քաղաքացիները Հանրապետության հրապարակում «խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիան այրեցին
- Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է. Արմեն Աշոտյան
- Երթ՝ «Միություն, պայքար, հաղթանակ»
- Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Սաղաթելյան
- Ես ամեն օր մտածում եմ և հասկանում՝ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, տատ էլ չեն ասելու. Նահատակված Հայկ Մելիքյանի մայր
- Չեմ հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ. Վանեցյան
- ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Արա Այվազյան
- Արցախը, այսինքն ամբողջ հայությունը իրավունք ունի իրավունք ունենալու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան