«Հրապարակ». Հ1-ին, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի համար, պետբյուջեից փոխանցվել է 4․5 միլիարդ դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու և այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ մատուցվող ծառայությունների տեխնիկական բնութագիրը, այսինքն՝ հայտնի չէ, թե Հ1-ն այս խոշոր գումարով ինչպիսի շոու պետք է անի։
Նշենք, որ ևս 2 մլրդ 248 մլն դրամն էլ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հ1-ին, երգի մրցույթն անցկացնելու համար, պետական բյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4․5 միլիարդ դրամ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ դեկտեմբերի սկզբին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան