Ես ամեն օր մտածում եմ և հասկանում՝ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, տատ էլ չեն ասելու. Նահատակված Հայկ Մելիքյանի մայր
«Գրեթե ամեն օր վերհիշում եմ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր օրը, մեկ անգամ ևս համոզվում եմ, որ դա Նիկոլի և տերերի կողմից շատ լավ ծրագրավորված պետական դավաճանության մի սարսափելի սցենար էր»,- Ֆրանսիայի հրապարակում համապետական հանրահավաքում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մորը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա նշեց, որ եթե չլիներ 2018 թվականի այսպես կոչված թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքում մեր իշխանության բռնավազթումը, մեր երեխաները այսօր կլինեին մեր կողքին, Արցախը և Հայաստանը կլինեին անվտանգ։
«Ավաղ, հերթական անգամ չցուցաբերեցինք քաղաքական հասունություն, ինչ որ կարճաժամկետ շահի համար հավատացինք այս ստահակներին, այս թրքածին լեշակերներին։
Ես ամեն օր մտածում եմ և հասկանում, որ ինձ այլևս երբեք մամ չեն ասելու, ինձ այլևս երբեք տատ էլ չեն ասելու, քանի որ երեխաս զոհվեց դեռ 20-ը չբոլորած առանց սերունդ տալու և քանի-քանի այդպիսի հազարները պառկեցին Արցախի սուրբ հողում, որ ունենանք Արցախ, Հայաստան, արժանապատվություն, պահենք ու պահպանենք այն, ինչի համար տասնյակ տարիներ տվել ենք արյուն և քրտինք։
Այս սրիկաները ամեն օր մեր գլխին բերում են նոր արհավիրքներ։ Վառ ապացույցը սեպտեմբերի 13-ին հրահրված պատերազմն էր։
Հողը, որտեղ դեռ հանգում են մեր երեխաների մասունքները, նաև իմ երեխայի, այն հողը, որի ամեն մի սանտիմետրը ներկված է այրմամբ, մենք չենք կարող այդ հողը նվիրել թշնամուն»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Նա նշեց, որ թուրքն ուզում է ավարտին հասցնել այն, ինչ չկարողացավ 1915 թվականին, «հետևաբար թուրքի հետ բարեկանություն հավատացողներ, ներողություն կամ դուք հայ չեք կամ անմեղսունակ եք, տառապում եք հիշողության կորստով»։
Նա կոչ արեց համախմբվել, հավատալ ուժերին ու պայքարել։
«Հավատացեք, ով չի պայքարում, նրանից հրաժարվում է անգամ Աստված»,- ասաց նահատակված զինծառայող Հայկի մայրը։
«Այս սրիկաները մեր ազգի մարմնի վրա մի ահռելի վերք են բացել, անում են ամեն բան, որ մենք արյունաքամ լինենք, բայց մենք չպետք է թույլ տանք, այլ ապացուցենք, որ ազգ ենք, նախիր չենք, այս դրախտավայրը մեզ հենց այնպես չի տրվել»,- ասաց Նաիրա Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա. Արա Այվազյան
- Արցախը, այսինքն ամբողջ հայությունը իրավունք ունի իրավունք ունենալու. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին