Նյու Դելիում փակվում են դպրոցները
Թունավոր սմոգ՝ Նյու Դելիում. Հնդկաստանի իշխանությունները որոշել են մայրաքաղաքի դպրոցականներին ուղարկել հեռավար ուսուցման՝ օդում վտանգավոր մասնիկների ռեկորդային խտության պատճառով։
Եվրանյուզի հաղորդմամբ, շվեյցարական IQAir օդի որակի մոնիտորինգի ընկերության տվյալներով՝ ուրբաթ օրը ամենավտանգավոր PM 2.5 մասնիկների մակարդակը 25 անգամ բարձր է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առավելագույն մակարդակից։
Աղտոտման հիմնական պատճառը երկրի հյուսիսում կոճղերի և ծղոտի սեզոնային այրումն է։
Իշխանությունները դադարեցրել են նաև շինարարական և քանդման աշխատանքները, ինչպես նաև սահմանափակել են դիզելային մեքենաների տեղաշարժը։ Կառավարությունը բնակիչներին խորհուրդ է տվել աշխատել հեռակա կարգով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա