Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը «Times» թերթին տված հարցազրույցում ասել է, որ պետությունը չի կարող լուծել քաղաքացիների բոլոր խնդիրները։
Բրիտանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Սունակը մտադիր է բարձրացնել հարկերը՝ պետական բյուջեում 50 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ 57,3 մլրդ դոլար) դեֆիցիտը ծածկելու համար:
«Դուք պետք է վստահ լինեք, երբ ինչ-որ բան եք անում, դա անում եք արժանապատվորեն և ազնիվ եք մարդկանց հետ։ Ոչ մի կառավարություն չի կարող լուծել բոլոր խնդիրները: Կյանքն այդքան էլ պարզ չէ»,- ասել է Սունակը։
Նա նաև նշել է, որ այժմ իր հիմնական առաջնահերթությունը գնաճի դեմ պայքարն է։
Հարակից հրապարակումներ`
- Նոր վարչապետ Սունակը մեկ որոշմամբ սնանկացնում է բրիտանացիներին
- Բրիտանացիները էներգիայի համար երկու անգամ ավելի շատ կվճարեն, քան 2021 թ-ին
- Հազարավոր բրիտանացիներ ամաչում են աշխատանքի գնալ, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ օճառ և դեզոդորանտ գնել. Sky News
- Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ
- Եթե միջոցներ չձեռնարկվեն, միլիոնավոր բրիտանացիներ ձմռանը կմնան առանց սնունդի և ջեռուցման. Լոնդոնի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա