«Փաստ». Նիկոլ Փաշինյանը սարսափելի զայրացած է ներկուսակցական կեղծիքից նրա համար, որ չեն «պարտակել» հանրությունից
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները փոփոխվեցին: Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «անճշտություններ» են եղել, իսկ եթե ավելի պարզ արտահայտվենք, պարզապես ընտրությունները կեղծվել են: Երբ այս թեման հայտնի դարձավ հանրությանը, իշխանամերձ որոշ շրջանակներ սկսեցին տարածել թեզ, թե «սրանք այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ընտրություն կեղծել չեն կարողանում»: Արտաքուստ իբր քննադատության տակ իրականում իշխանությունների իմիջը փրկելու նպատակ կա այստեղ, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, դա այդ շրջանակների ինքնագործունեությունը չէ, այլ կազմակերպված տեղեկատվական միջոց:
«Կլյուչեվոյ» միտքը «ընտրություն կեղծել չեն կարողանում»-ն է: Նպատակը հասկանալի է. Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, թե իրենց իշխանության օրոք Հայաստանում այլևս ընտրակեղծիքների էջը փակված է, թե իրենք անցկացնում են արդար ու թափանցիկ ընտրություններ, այնինչ հենց միայն ՔՊ-ի ներսում ընտրակեղծիքները կարող են հանրության շրջանում լուրջ կասկածներ առաջ բերել, որ թե՛ համապետական, թե՛, առավել ևս, ՏԻՄ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի օրոք էապես կեղծվել են: Պատահական չէ, որ սոցցանցերում օգտատերերը նշում են, որ եթե սեփական կուսակցության ներսում են կեղծիքներ թույլ տալիս, դժվար չէ պատկերացնել, թե ինչի են պատրաստ իրենց իշխանությունը պահելու համար:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափելի զայրացած է ներկուսակցական այս կեղծիքից, բայց, ըստ մեր աղբյուրների, ոչ թե նրա համար, որ ընտրակեղծիք են արել, այլ որ հնարավոր չի եղել դա «պարտակել» հանրությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա