Հայաստանում զգալի բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 10.0%-ով, ալյուրինը՝ 13.3%-ով, ձավարեղենինը՝ 21.0%-ով, մակարոնեղենինը՝ 30.3%-ով, հնդկացորենինը՝ 23.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7%, 1.1%, 0.3% և 1.6% գնանկում:
Ըստ վիճակագրության՝ 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 18.8%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:
Կարագի, շոկոլադի, մեղրի և հրուշակեղենի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են՝ համապատասխանաբար 3.3%, 9.1%, 9.3% և 11.1%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2%, 1.2%, 0.6%, 2.5%-ով:
Վիճակագրության համաձայն, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում թարմ կաթի գինն աճել է 13.5%-ով, պանրինը` 22.1%-ով, տավարի մսինը՝ 23.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%, 1.1% և 0.9%-ով:
Միաժամանակ, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 1.3%, 5.2% և 3.5% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.3% և 1.3% գնանկում:
Ձվի գինը 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.9%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 0.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3%-ով:
Նշվում է նաև, որ ցիտրուսային մրգերի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 2.9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 14.6%-ով:
Ըստ վիճակագրության՝ բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.6%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ:
Մրգի ապրանքախմբում էլ գրանցվել է 13.9% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.6% գնանկում:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 2.3%-ով, դիզելային վառելիքինը՝ 33.6%-ով
- Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 9.5%
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին