Դիետոլոգը նիհարելու համար խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել նուշ, կաթնաշոռ, սպանախ և ոսպ
Սննդաբան Մայքլ Մոսլին այն կարծիքին է, որ նիհարելու համար հարկավոր է ուտել կաթնաշոռ, սպանախ և ոսպ։ Daily Mirror-ի հոդվածում նա թվարկել է այն մթերքները, որոնք օգնում են նիհարել:
Նա բացատրել է, որ նախընտրում է կենտրոնանալ ոչ թե սննդակարգի ընթացքում արգելված մթերքների վրա, այլ նրանց, որոնք կարելի է և պետք է օգտագործել։ Մասնագետը հավելել է, որ պետք է ընտրել այն սնունդը, որը բարելավում է նյութափոխանակությունը և հագեցնում օրգանիզմը։
Ըստ նրա՝ սպիտակուցներով, բջջանյութով և առողջ ճարպերով հարուստ մթերքները նաև օգնում են նիհարել և նվազեցնել ուտելու ցանկությունը:
Դիետոլոգն առաջարկել է սննդակարգում ավելացնել ձու, նուշ, հավի կրծքամիս, տավարի անյուղ միս, հունական յոգուրտ, տոֆու պանիր, կաթնաշոռ, ոսպ, սպանախ և քինոա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան