Կեսարյան հատում. վիրահատության բարդություններն ու ցուցումները
Մանկաբարձ-գիտեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը ներկայացրել է կեսարյան հատման բարդություններն ու ցուցումները, որոնք հրապարակված են ԱՆ ֆեյսբուքյան էջում.
«Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա կատարված կտրվածքի միջով։ Կեսարյան հատման ցուցումները կարող են լինել բացարձակ և հարաբերական:
Բացարձակ ցուցումներն են հղիության և ծննդաբերության այն բարդությունները, որոնց ժամանակ ծննդաբերությունը բնական ուղիներով անհնարին է, սպառնում է կնոջ կամ պտղի կյանքին:
Հարաբերական են կոչվում այն մանկաբարձական իրավիճակները, որոնց դեպքում հարցականի տակ է դրվում առողջ և կենսունակ պտղի ծնունդը բնական ուղիներով:
Որո՞նք են կեսարյան հատման բարդությունները՝
1. արգանդային արյունահոսություն
2. թարախասեպտիկ բարդություններ
3. թրոմբոէմբոլիկ բարդություններ
4. անզգայացման բարդություններ
5. մանկածնման ֆունկցիայի խանգարում
6. արգանդի պատռվածքի ռիսկի մեծացում
7. կրկնակի կեսարյան հատման հաճախականության բարձրացում և այլն:
Կեսարյան հատումը բնական ճանապարհով ծննդաբերության այլընտրանք չէ, այլ վիրահատություն: Կարող են ի հայտ գալ հետվիրահատական մոտակա և հեռավոր բարդություններ, ուստի այն պետք է կատարվի բժշկական ցուցումներով»:
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի. Մասնագետի խորհուրդը
- Անհարմար հարցեր գինեկոլոգին
- Անհարմար հարցեր մանկաբարձ-գինեկոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին