Covid-19-ի նոր ալիք է սպասվում
Եվրոպայում ցուրտ եղանակի սկսվելուն պես COVID-19-ի նոր ալիք կարող է սկսվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, վիրուսի հերթական մուտացիան անհանգստություն է առաջացնում գիտնականների շրջանում։ Այս առումով եվրոպացիներին, հատկապես ռիսկային խմբին, խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և պատվաստվել։
ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ներկայումս դուրս են գալիս աշնանային շրջանից և անցնում են ձմռանը. «Մենք կանխատեսում և դիտում ենք դեպքերի աճ: Ակնհայտ է, որ համաճարակի ընթացքում ի հայտ են եկել մի շարք տարբեր տեսակներ, բայց կարևորն այն է, որ պատվաստանյութերը դեռ շատ արդյունավետ են»։
Բժիշկները նախազգուշացնում են, որ գրիպն ու COVID վիրուսները միաժամանակ կտարածվեն աշնանն ու ձմռանը։ Սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին հարցերը յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ
- Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի
- Կորոնավիրուսի ծագման աղբյուրի որոնումը շարունակվում է. ԱՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան