Ձեր տրամաբանությամբ պարոն Ավինյանը զանգում է ինձ, ասում է՝ այս որոշումն այսպե՞ս պետք է կայացնել. Երևանի քաղաքապետ
«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու։ Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ ճի՞շտ է տպավորությունը, որ բավական հաշտ է այն մտքի հետ, որ գնալու է, իրենց փոխարինելու է Տիգրան Ավինյանը։
Ինչ վերաբերում է տարբեր հարցերի շուրջ որոշումներ կայացնելուն և պատասխանելով հարցին՝ կաշկանդված չէ՞, որ հիմա արդեն Տիգրան Ավինյանն է բոլոր որոշումները կայացնում, նախընտրական քարոզարշավ է իրականացնում, հանդիպում է քաղաքացիների հետ, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Ձեր տրամաբանությամբ ո՞նց է՝ պարոն Ավինյանը զանգում է, ինձ ասում է՝ այս որոշումն այսպես պետք է կայացնել, ես էլ ասում եմ՝ լավ, եղավ, ստորագրում եմ։
Ես վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր որոշումները կայացվում եմ իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում բոլոր տեղակալների, վարչության պետերի հետ քննարկումներ են լինում։ Որոշ դեպքերում ես եմ ճիշտ լինում, կամ սխալ եմ լինում, համատեղ որոշում ենք կայացնում, շարժվում առաջ։ Վերջնական արդյունքը պետք է գնահատվի աշխատանքով, որն իրականացվում է»։
Հարցին՝ մնալո՞ւ է քաղաքապետերանում, փոխքաղաքապետ է նշանակվելո՞ւ, նա նշեց. «Չեմ կարծում»։
Սարգսյանն ասաց, որ դեռ որոշում չունի, թե ինչ կանի, երբ այլևս Երևանի քաղաքապետ չի լինի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետը որոշել է գլուխն ազատել Տիգրան Ավինյանի ծանր ներկայությունից
- Պարզ չէ՝ ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, պարո՛ն Ավինյան. Իզաբելլա Աբգարյան
- Տիգրան Ավինյանը վարչական ռեսուրս է օգտագործում․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար
- Ներկայում մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն. Ավինյանն ընտրվեց փոխքաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին