Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ելույթի ժամանակ քիչ էր մնում ընկներ բեմի վրա, հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը։
Հրապարակած տեսանյութում պատկերված է նախընտրական միջոցառումից մի հատված՝ ի աջակցություն Նյու Յորքի գործող նահանգապետ Քեթի Հոկուլի:
Կադրերում երևում է, թե ինչպես է Բայդենը, ակտիվորեն շրջելով բեմում, խոսում տարեցների համար դեղատոմսով դեղերի արժեքի նվազման մասին։ Մի պահ նա նրա ոտքը ինչ-որ առարկայի է կպնում, որից հետո գրեթե կորցնում է հավասարակշռությունը։
«Վայ, ոտք դրեցի… Հմմ… Սև է, ամեն դեպքում»,- ասել է ԱՄՆ նախագահը, որից հետո շարունակել է ելույթը։
Բայդենը, ով այս տարի դառնում է 80 տարեկան, դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նա պարբերաբար հայտնվում է զվարճալի իրավիճակների մեջ, իսկ հակառակորդները դրա պատճառը համարում են տարիքն ու հնարավոր առողջական խնդիրները։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ հայտարարելով, թե նախագահ է դարձել այս ամռանը
- Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին
- Բայդենը հերթական անգամ ելույթից հետո շփոթվել է և չի կարողացել հեռանալ բեմից