Օդեսայում սկսվել են Եկատերինա II-ի հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները
Օդեսայում սկսվել են ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանի ապամոնտաժման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
Նշվում է, որ հուշարձանի շուրջ ցանկապատ է հայտնվել՝ բազմաթիվ հարձակումների և վանդալիզմի պատճառով։
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ ինքը ևս պաշտպանում է կայսրուհու հուշարձանի ապամոնտաժումը։ Նա ասել է, որ «Սոցիալապես ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկության արդյունքներով Օդեսայի բնակիչների մեծ մասը կողմ է ապամոնտաժման գաղափարին։
Ռուսաստանի կայսրուհու հուշարձանը կանգնեցվել է 1900 թվականին ուկրաինացի ճարտարապետ Յուրի Մելետևիչ Դմիտրենկոյի նախագծով։ Այն ապամոնտաժվել է 1920 թվականին և վերականգնվել 2007 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան