Իրանում արձակել են Ghaem հրթիռակիրը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հաջողությամբ ուղեծրային տիեզերք են արձակել Ghaem 100 հրթիռակիրը։ Այս մասին գրում է Jnews-ը՝ հղում անելով Mehr լրատվական գործակալությունը։
Փորձնական արձակումն իրականացվել է շաբաթ օրը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի եւ երկրի զինված ուժերի մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ։
Եռաստիճան պինդ շարժիչով Ghaem 100-ն ի վիճակի է 80 կիլոգրամանոց արբանյակներ արձակել երկրի մակերեւույթից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծիր. մոտ ապագայում «Նահիդ» արբանյակը ուղեծիր դուրս կբերվի Ghaem 100 կոշտ շարժիչային արբանյակային կրիչի միջոցով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արձակել է իրանական «Նուր I» առաջին ռազմական արբանյակը 2020 թվականի ապրիլին։ Մարտին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը, Երկրի ցածր ուղեծիր են արձակել իրենց երկրորդ ռազմական արբանյակը, որը կոչվում է «Նուր II»: Արբանյակը արձակվել է եռաստիճան արբանյակային կրիչի միջոցով, որը կոչվում է Qassed:
Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհություն է հայտնել իրանական հրթիռակիր հրթիռի արձակման կապակցությամբ՝ ասելով, որ «նման արձակումները իրավիճակի ապակայունացման են հանգեցնում»։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղում տալով, ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ տիեզերական արձակման մեքենաների զարգացման ծրագիրը կարող է օգտագործվել «միջուկային մարտագլխիկների արձակման համար»։
Ըստ Պետդեպարտամենտի՝ իրանական հրթիռների փորձնական արձակումները «հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին, որը Իրանին կոչ է անում միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ կապված որեւէ գործունեություն չձեռնարկել, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ արձակումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան