Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են պահպանել իրենց թագավորական տիտղոսները
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են իրենց և երեխաների համար պահպանել թագավորական տիտղոսները։ Այս մասին հայտնում է Express-ը։
Թագավորական գործերի փորձագետ Նիլ Շոնը լրագրողներին ասել է, որ Մեգան Մարքլը փոխել է իր կարծիքը թագավորական տիտղոսների մասին արքայադուստր Բեատրիսի և Եվգենիի հետ զրուցելուց հետո։
«Նախկինում Մեգանը դա առանձնապես չէր կարևորում և բոլորովին չէր մտածում իր և իր երեխաների տիտղոսների մասին։ Բայց նա տեսավ, թե որքան օգտակար են տիտղոսները արքայադուստր Եվգենիի և Բեատրիսի համար, և այժմ նա մտադիր է դրանք նույնպես պահպանել»,- նշել է Շոնը:
Նա պարզաբանել է, որ Մեգան Մարքլը գնահատում է տիտղոսների կարևորությունը, քանի որ գիտակցում է՝ դրանք կօգնեն իրեն, իր ամուսնուն՝ Հարրիին և երեխաներին «պտտվել ճիշտ շրջանակներում, ինչպես նաև ավելի շատ հնարավորություններ բացել»։
«Հարրին և Մեգանը շատ են ցանկանում պահպանել այս թագավորական տիտղոսները։ Նրանց համար դրանք հնարավորություններ են։ Սա միակ պատճառն է, թե ինչու Մեգանը չէր ցանկանա կորցնել այն»,- հավելել է Շոնը։
Այս տեղեկությունը հայտնվեց լրատվամիջոցներում այն ժամանակ, երբ լուրեր տարածվեցին, թե Չարլզ III-ը կարող է իր կրտսեր որդուն և նրա ընտանիքին զրկել թագավորական կոչումներից՝ արքայազն Հարրիի գրքի պատճառով։
Նշենք, որ Սասեքսի դուքս արքայազն Հարրիի հուշերի գրքի անվանումը, որը պետք է վաճառքում հսյտնվի 2023 թվականի հունվարի 10-ին, վախեցրել է թագավորական ընտանիքին։ 416 էջանոց գիրքը, որը Եղիսաբեթ II-ի թոռը գրել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Մերինգերի հետ համահեղինակությամբ, ստացել է «Spare» անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «Պահեստային» կամ «Ավելորդ»։ Վերնագիրը կարող է հղում լինել այն բանի, որ արքայազն Հարրին՝ Չարլզ III-ի կրտսեր որդին, բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը, բրիտանական գահի հերթում զիջում է ավագ եղբոր բոլոր երեխաներին։
Հրատարակիչների խոսքով՝ Հարրիի հուշերը պարունակում են «դաժան ճշմարտություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրիի գրքի անվանումը վախեցրել է թագավորական ընտանիքին
- Պլատինե հոբելյանի ժամանակ Անգլիայի թագուհին ընդամենը 15 րոպե է անցկացրել Հարրիի և Մեգան Մարքլի հետ
- Արքայազններ Հարրին և Ուիլյամը երկարատև վեճերից հետո հաշտվել են
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
- Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
- Եղիսաբեթ Երկրորդը դատարան կդիմի ընդդեմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի
- Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին