Եկել եմ քաղաք, ասում են, որ ինչ-որ չինովնիկ զանգել է, ինձ և ասել, որ թույլտվությունը ստորագրեմ. Հրաչյա Սարգսյան
«Պարո՛ն քաղաքապետ, մենք փորձեցինք ուսումնասիրել, այնտեղ շատ խառնաշփոթ վիճակ է, տարբեր տեղերից տարիների ընթացքում ինչպես հնարավոր է եղել՝ այդ ջուրը միացրել են և հիմա ես կառաջարկեի երբ ունենանք վթար՝ այդ հարցին լուծում տանք, այլապես ամբողջ լանջը պետք է բացենք, նաև՝ ասֆալտե ծածկույթը, որպեսզի հասկանանք, թե վերջին 20 տարիների ընթացքում ինչ միացումներ են տվել և՝ ինչպես»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ զեկուցելով Դավթաշեն վարչական շրջանում լանջերի ոռոգումը նոր խողովակներով իրականացնելու մասին հանձնարարականը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չհամաձայնեց առաջարկի հետ:
«Չէ, պարո՛ն Բեգոյան, դա ծածկադմփոց է լինում, խնդիրը լուծել չի լինում, ես կողմ չեմ»,-արձագանքեց Սարգսյանը և հավելեց, որ աշխատանքը պետք է արվի հանձնաժողով կազմելով և մրցույթի միջոցով խնդիրը դնելով և լուծելով:
Բեգոյանը կրկնեց, որ պետք է մեծ ծավալի լանջեր և ասֆալտի ծածկույթ քանդվի:
«Այդպես ենք մի բան սարքում-թողնում, այդպես ծածկադմփոց անելով, «օ քեյ նորմալ է, գնացինք» ասելով, կլինի վթարը՝ կանենք, չի լինի՝ որոշ ժամանակ հետո նորից լինելու է»,-ասաց քաղաքապետը:
Հրաչյա Սարգսյանը հայտնեց, թե պետք է այնպես անել, որ այդ հարցը լուծվի և չի լինում այնպես, որ ընդհանրապես նեղությունը չտան:
«Իհարկե, հնարավոր է այնպես անել, որ այդ նեղությունը մեղմենք, դաշտի միջով ճանապարհի անցկացում չէ: Նույն ձևով Արաբկիրում փողոցի շինթույլտվություն ենք տվել, եկել եմ քաղաք, ասում են՝ ինչ-որ մեկը զանգել է, ինձ ասել է, որ այն ստորագրեմ, դրա համար էլ ստորագրել եմ, որ թույլտվություն տանք: Ամենամեծ կառուցապատումը Արաբկիր վարչական շրջանում է, ենթակառուցվածքների մասով խնդիր ունենք ու մենք մեկ օր առաջ պետք է մտածենք, թե դրանք ինչպես ենք իրականացնում: Շինարարը դիմել էր, որպեսզի մուտք ու ելքի ճանապարհ տրամադրենք և այդ ճանապարհից օգտվել են նաև այլ բնակիչները: Բա՝ չինովնիկ է զանգել, չգիտեմ ինչ է արել: Անհասկանալի է»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց Բեգոյանին, որ այս տարիներին իրոք ծառատունկ են իրականացրել, 4 կմ ոռոջման ցանց են քաշել, նոր ծառեր տնկել:
«Ավելի լավ է քիչ ծառատունկ անենք, բայց որակով, քան շռայլենք և բան չստացվի»,-հայտարարեց քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Արձակուրդս բավականին լավ անցավ, այնպես որ վստահ եմ՝ մեր առջև դրված խնդիրները կշարունակենք լուծել. Հրաչյա Սարգսյան
- Ճիշտն ասած՝ խաբելով ման են գալիս. «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի տնօրենը՝ Հրաչյա Սարգսյանին
- Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան