Բոլոր մայրցամաքներում կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Աճող ջերմաստիճանի ծայրահեղությունները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները կլիմայի տաքացման արդյունք են: Այս մասին գրում է euronews-ը։
Ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի, համաձայն որի՝ աշխարհը խորը կլիմայական ճգնաժամի մեջ է, վերջին ութ տարիները կլինեն ռեկորդային ամենաշոգը:
Եգիպտոսում կլիմայի 27-րդ համաժողովի բացման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արելց շտապ քայլեր ձեռնարկել, քանի որ մոլորակը աղետի ազդանշան է ուղարկում։
«Ինչպես արձանագրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, բոլոր մայրցամաքներում կլիմայի փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ՝ ոչնչացնելով կյանքեր և կենսաապահովման համակարգեր: Մենք պետք է արձագանքենք մոլորակի աղետի կոչին գործողություններով, որոնք պետք է լինեն հավակնոտ։ Եվ դրա տեղը COP27 համաժողովն է, ժամանակը հիմա է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Աշխարհի ավելի քան 120 առաջնորդներ մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի 27-րդ համաժողովին։ Երկուշաբթի օրվանից նրանք կսկսեն հինգ րոպեանոց ելույթներ տալ, թե ինչ են ակնկալում հանդիպումից:
Զարգացած երկրների համար երկու հիմնական նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և արագացնել անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Մինչ զարգացող երկրները, որոնք կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում են, ցանկանում են տեսնել նախկին ֆինանսավորման պարտավորությունների կատարումը: