Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ցորենի ցանքատարածությունները չի հասցվել նախատեսված 75 հազ. հեկտարի.Վահան Քերոբյան
«Նախատեսվում էր ցորենի ցանքատարածություններն ավելացնել մինչև 75 հազար հեկտար, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով այս տարածքներում անվտանգության նկատառումներով նկատվում են ցորենի մշակման ցածր ակտիվություն»,-ԱԺ-ում 2023 թ. ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և պարզաբանեց, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում են հիմնականում զերծ մնացել ցանքից, որը խոչընդոտ է հանդիսանում նշված ցուցանիշի ապահովմանը:
Նա նաև հայտնեց, որ անասնաբուծության ճյուղում էլ կառավարությունը մշակել և իրականացրել է խոշոր ներդրումային ծարագիր, որի համար 2023 թվականին նախատեսում է հատկացնել 3.5 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա բարձրացնել անասնապահական մթերքների ինքնաբավարարվածության մակարդակը:
Հիշատակելով 2022 թվականին իրականացրած անասնապահական ծրագրի հաջողությունները՝ Քերոբյանն ասաց. ««Երեմյան փրոջեկտ» ընկերությունը կարողացավ ապահովել ամբողջական ֆինանսավորում Տաշիր համայնքում խոշոր անասնապահական համալիրի կառուցման համար՝ ներգրավելով մոտավորպես 32 մլն դոլար, որը մասնակիորեն օժանդակված է նաև մեր կողմից ներդրված ծրագրով»:
Նրա խոսքով՝ այդ խոշոր անասնապահական համալիը միայնակ Հայաստանում միջին կաթնատվության մակարդակը 1%-ով կբարձրացնի:
Էկոնոմիկայի նախարարը խոստովանեց, որ դեռևս չեն կարող ասել, որ գյուղատնտեսությանն անհրաժեշտ համամասնորեն են ֆինանսավրվում և այն համեմատելի չէ ԵՄ երկրների կողմից իրենց գյուղատնտեսության ոլորտներին հատկացվող չափաբաժնիններից:
Հարակից հրապարակումներ`
- Ու՞մ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են. Զաքարյան
- Բյուջեի քննարկումները՝ դատարկ ու կիսադատարկ դահլիճում
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին